ՀՀ արտգործնախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ-երի միջեւ 23 դե

23 դեկտեմբերի, 2009

Ս.թ. դեկտեմբերի 22-ն Հայաստանի արտգոործնախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-երի միջեւ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, չինական կողմից` ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Չան Սյաոյը:

Խորհրդակցություններին քննարկվեցին տարածաշրջանային, երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպման եւ անցկացման, տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Անդրադարձ արվեց նաեւ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտի եւ գործարկման հարցերը:

Չինաստանից ժամանած պատվիրակությանը ընդունեց նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարի տեղակալը նշեց հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ գոհունակություն հայտնեց քաղաքական խորհրդատվությունների հաջող ընթացքից:

Ամփոփելով խորհրդատվությունները չինական պատվիրակության ղեկավարը Չան Սյաոյը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ արգասաբեր խորհրդատվությունների համար, նշեց, որ նման հաճախակի հանդիպումները կնպաստում են համագործակցության հետագա զարգացմանն ու փոխըմբռնման խորացմանը:
Տպել էջը