Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության Հանրային ծառայության դեպարտամենտի եւ Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

18 դեկտեմբերի, 2009

Ս. թ. դեկտեմբերի 18-ին Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության Հանրային ծառայության դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր? ուղղված երկու երկրների հանրային կառավարման ծառայությունների միջեւ համագործությանը եւ ոլորտում բարեփոխումների, ակադեմիական վերապատրաստման, կենտրոնական կառավարման համար ավագ քաղաքացիական ծառայողների համալրման, ինչպես նաեւ տեղական հանրային ծառայության համար կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Հուշագիրը Հայաստանի անունից ստորագրել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, իսկ իտալական կողմից` Նախարարների խորհրդի Հանրային ծառայության դեպարտամենտի տնօրեն Անտոնիո Նադդեոն: Ստորագրմանը հաջորդած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2010 թ. Իտալիայի Հանրային ծառայության դեպարտամենտի ղեկավարի Հայաստան այցելության վերաբերյալ:
Տպել էջը