Դանիայի Թագավորության դեսպանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը 17 դեկտեմբեր 2009թ.

17 դեկտեմբերի, 2009

Դեկտեմբերի 17-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Կիեւ) Միքայել Բորգ-Հանսենին (Michael Borg-Hansen) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Բորգ-Հանսենին պարտականությունների ստանձնման կապակցությամբ եւ ասաց, որ արտգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում:



Վերհիշելով ս.թ հունիսին Կորֆույում Դանիայի ԱԳ նախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ ունեցած հանդիպումն ու երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները? Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների կատարման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց իր դանիացի գործընկերոջն ուղղված Երեւան այցելելու հրավերը:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բորգ-Հանսենն ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա խթանել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը:

րուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Տեղեկանք: Ծնվել է 1951թ.: Ավարտել է Կոպենհագենի համալսարանի պատմության եւ ռուսաց լեզվի բաժինը: 2001-2005թթ. աշխատել է Դանիայի Թագավորության կառավարության քաղաքական հարցերով ավագ խորհրդական: 2005-2009թթ. եղել է Մեծ Բրիտանիայում Դանիայի Թագավորության դեսպանության դեսպանորդը: 2009թ. նշանակվել է Ուկրաինայում Դանիայի Թագավորության դեսպան: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Տպել էջը