Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը Աթենք 01 դեկտեմբեր 2009թ. Էդվարդ Նալբ
01 դեկտեմբերի, 2009Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ս. թ. նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք ժամանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Այնուհետեւ տեղի ուենցավ եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջեւ, որն ընթացավ աշխատանքային ճաշի ձեւաչափով:
Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ արտգործնախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները: