Նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբին 20 նոյեմբեր 2009թ. \
20 նոյեմբերի, 2009Ս.թ. նոյեմբերի 20-ին նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբին` դեսպան Ստելիան Սոյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց այցի կարեւորությունը` Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին ծանոթանալու տեսանկյունից:
Նախարար Նալբանդանը նշեց ԵԽ-ին Հայաստանի անդամակցության նշանակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, կազմակերպության ընդհանուր օրակարգին նպաստելու եւ ԵԽ տարբեր կառույցների աշխատանքներին լիարժեքորեն մասնակցելու հարցում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Ագոյի խումբը ողջունեց հայ-թուրքական հարբերությունների նորմալացման գործընթացը եւ ԵԽ պատրաստակամությունը հայտնեց սատարելու գործընթացին:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: