Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀայաստանումՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին`առաքելության ավարտի կապակցությամբ 13 նոյեմբեր 2009

13 նոյեմբերի, 2009

Ս. թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին` Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տիկին Վիդալի կատարած աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Հայաստանի արտգործնախարարը նաեւ կարեւորեց Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերը:

Կոնսուելո Վիդալն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար? շեշտելով, որ Հայաստանից հեռանում է ջերմ հուշերով:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոնսուելո Վիդալին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:
Տպել էջը