Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահի հետ 22 հոկտեմբեր 2009թ.

26 հոկտեմբերի, 2009

Ս.թ. հոկտեմբերի 22-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում (Ժնեւի գրասենյակ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրն այցելել է Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհուրդ, որտեղ հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահ Դանիել Հիլերի հետ:


Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրն անդրադարձել է Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող խնդիրներին` բարձր գնահատելով շվեյցարահայ համայնքին Ժնեւ քաղաքի եւ կանտոնի իշխանությունների կողմից ցուցաբերվող ջերմ ու բարեկամական վերաբերմունքը: Խորհրդի նախագահն ընդգծել է հայ համայնքի եւ առանձին անհատների գործունեությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը եւ այդ առնչությամբ կողմերի հետագա անելիքներին:

Դեսպան Ազնավուրը գրառում է կատարել Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհրդի պատվավոր հյուրերի գրքում:
Տպել էջը