ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեին

22 հոկտեմբերի, 2009

Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեին:

Ողջունելով հյուրին` փոխնախարար Քոչարյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերելու իր դիվանագիտական գործունեության իրականացման ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Տպել էջը