Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուր շրջանի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելին

05 հոկտեմբերի, 2009

Ս.թ. հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ'Ազյուր (Provence-Alpes-CՒte d'Azur) շրջանի շրջանային խորհրդի պատվիրակությանը` խորհրդի նախագահ Միշել Վոզելի (Michel Vauzelle) գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին, նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Միշել Վոզելի` հայ-ֆրանսիական բարեկամությանն ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների եւ շրջանների միջեւ ուղիղ հարաբերությունները: Նախարարի բնորոշմամբ ապակենտրոնացված համագործակցությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացման համար:

Կողմերը կարեւորեցին Լոռու մարզի եւ Պրովանս-Ալպ-Կոտ-դ'Ազյուր շրջանի միջեւ փոխանակումների ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների եւ սերտ կապերի կապակցությամբ:
Տպել էջը