Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էԲելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին

02 հոկտեմբերի, 2009

Ս.թ. հոկտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց
Հայաստանի եւ Բելգիայի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ: Նախարարը գնահատելի եւ հեռանկարային բնորոշեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը:

Բելգիայի Սենատի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ընդգծեց, որ երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվացմանն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնմանը:

Զրուցակիցները քննարկեցին գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցությանն խթանման ուղիները:

Նախարար Նալբանդյանը Արման դը Դեկերին ներկայացրեց հայ թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձավ արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումներին:
Տպել էջը