ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հանդիպումը Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչի հետ

25 սեպտեմբերի, 2009

Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Վերջինիս ուղեկցում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար` դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ ԵՄ շվեդական նախագահությունը:

Փոխնախարար Ղազինյանը մեծապես կարեւորելով ՀՀ հարաբերությունները ԵՄ հետ, անդրադարձավ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը, հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը:



Հանդիպման ընթացքում տիկին Ղազինյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով փոխնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
Տպել էջը