ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի պատվիրակությանը
23 սեպտեմբերի, 2009.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկեցին ԵԱՀԿ հաստատությունների արդյունավետության բարձրացման, Կորֆուի գործընթացին եւ Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր: ԱԳ փոխնախարարը կարեւորեց ԵԱՀԿ դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության ամրապնդման գործում:
Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների: