ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

16 սեպտեմբերի, 2009

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Հանդիպման ընթացքում փոխնախարար Քոչարյանն ու դեսպան Կովալենկոն քննարկեցին հայ-ռուսական երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը եւ սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար:

Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:
Տպել էջը