Մոսկվայում կայացան խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ

15 սեպտեմբերի, 2009

Ս. թ. սեպտեմբերի 9-ին ՌԴ ԱԳՆ-ում կայացան խորհրդակցություններ ՌԴ եւ ՀՀ ԱԳՆ-ների միջեւ` «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովում» խորագրով: Պատվիրակությունները գլախավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Արմեն Ղեւոնդյանը եւ ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկաատվության վարչության պետ Անդրեյ Նեստերենկոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների տեղեկատվական վարչությունների աշխատանքներին առչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:

Հայ դիվանագետները այցելեցին ռուսական դիվանագիտական ծառայության պատմության կետրոնը, հանդիպումներ ունեցան «ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալության ղեկավարության հետ, ինչպես նաեւ ծանոթացան «Russia Today»հեռուստաընկերության աշխաըանքներին:
Տպել էջը