Դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների դաշնային ազգային խորհրդի նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրին
25 օգոստոսի, 2009Ս.թ. օգոստոսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրը:
Հանդիպմանը դեսպան Մելիքյանը ալ-Ղուրեյրին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձ-հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել Ազգային խորհրդի նախագահի կողմից:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության, միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ալ-Ղուրեյրի խնդրանքով դեսպան Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ տարածաշրջանային քաղաքականությունը:
Էմիրությունների Ազգային խորհրդի ղեկավարը նշել է, որ ինքը հետաքրքրված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ, եւ հարկավոր է գարծուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
ԱՄԷ խորհրդարանի նախագահը բարեմաղթանքներ ու ջերմ ողջույններ է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: