Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզային

08 օգոստոսի, 2009

Ս.թ. օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային:

Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերի:
Տպել էջը