ՔԶԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղարին

07 օգոստոսի, 2009

Օգոստոսի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոջելիո Պֆիրտերի հետ:

Հանդիպմանը քննարկվել է ՔԶԱԿ գլխավոր տնօրենի այս աշնանը Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները եւ ՔԶԱԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

ՔԶԱԿ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի նեդրումը կազմակերպության արդյունավետ գործունեւության ապահովման գործում եւ շահագրգռվածություն հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ կազմակերպության նպատակների իրագործման նպատակով:
Տպել էջը