Ղազախստանում բացվել է քանդակագործ Էդվարդ Ղազարյանի ցուցահանդեսը
07 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաքի 11-րդ տարեդարձի կապակցությամբ Աստանայի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է քանդակագործ Էդվարդ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը:
Միջոցառմանը, որի կազմակերպմանն աջակցել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը, ներկա են եղել դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, մտավորականներ:
Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ն. Շիվրինան, Ղազախստանում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանը, Աստանայի փոխքաղաքապետը, խորհրդարանի պատգամավորներ: