Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային
02 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային:

Բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ եւ սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ փոխադարձ համակրանքով, իսկ ս.թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի Նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար:
