Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
01 հուլիսի, 2009Ս. թ. հուլիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ: