Միավորված ազգերի կազմակերպությունում (Ժնեւ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հավատարմագրերի հանձնման արարողությունը

27 հունիսի, 2009

Ս.թ. հունիսի 26-ին Ժնեւում` Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնեւյան կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը` աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը, նշեց, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարեւոր է լինելու թե՛ Հայաստանի եւ թե՛ ՄԱԿ-ի համար:

Հավատարմագրերի հանձնման արարողությունը մեծ ուշադրության արժանացավ շվեյցարական եւ միջազգային լրատվամիջոցների կողմից:
Տպել էջը