Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
16 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵԽԽՎ ու Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ, նշելով, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները` հանահունչ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին:
Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, խոսելով ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքի մասին, նշեցին բարեփոխումների գործընթացում գրանցված առաջընթացը, ողջունեցին համաներում հայտատարելու վերաբերյալ ՀՀ Նախագահի նախաձեռնությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր: