Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպումը
14 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 14-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: