ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

05 հունիսի, 2009

Ս.թ հունիսի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով գնահատականքի համար Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ մշտապես եղել է հայ ժողովրդի բարեկամը եւ շարունակելու է գործունեությունը ուղղված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Ֆրանսիացի պատգամավորը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Հայաստանում հումանիտար եւ կրթական բնագավառներում իր կողմից իրականացվող ծրագրերը:
Տպել էջը