ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

29 մայիսի, 2009

Ս. թ. մայիսի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող հարցեր:
Տպել էջը