Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանիգլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել
29 մայիսի, 2009Ս. թ. մայիսի 26-27-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Իսրայել` այդ երկրի արտաքին գործերի նախարարության հետ հերթական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիել Այալոնի եւ այլ բարձրաստիճան դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, միջազգային, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, մասնավորապես` Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Զեեվ Էլկինի հետ:
Պատվիրակությունն այցելեց նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան, զրույց ունեցավ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: