Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆԸ նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

27 մայիսի, 2009

ՎԻԳԵՆ ՉԻՏԵՉՅԱՆ
կենսագրական տվյալներ

Ծնվել է 1941թ. հուլիսի 26-ին, Երանում:

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտը եւ Մոսկվայի էներգետիկայի համալսարանը:

1969-1985թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ, ապա Թունիսի ազգային ճարտարագիտական ինստիտուտում` որպես ամբիոնի վարիչ:

1985-1990թթ. «Հայէլեկտրամեքենա» գիտաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր ճարտարագետ

1990-1991թթ. ՀՀ Արդյունաբերության փոխնախարար

1991-1993թթ. ՀՀ պետնախարար

1993-1995թթ. ՀՀ փոխվարչապետ

1995-1997թթ. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1997-2009 թթ. ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բելգիայում, Նիդեռլանդներում եւ Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար

1997-2004թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար

Տեխնիկական գիտությունների դոկտոր է, շուրջ 150 գիտական հրապարակումների հեղինակ:

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

2001թ. պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Տպել էջը