Ավետ ԱԴՈՆՑԸ նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

27 մայիսի, 2009

ԱՎԵՏ ԱԴՈՆՑ
կենսագրական տվյալներ

Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 27-ին, Կիեւում:

1980թ. ավարտել է Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցը:

1985թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը:

1985թ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` որպես տնտեսագետ:

1985-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1987-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող, ապա գիտական խմբի ղեկավար:

1991թ. աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական:

1991թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում:

1992-1994թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում` որպես երկրորդ քարտուղար:

1993թ. նրան շնորհվել է երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան:

1993թ. անցել է դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում:

1994-1996թթ. աշխատել է Բելգիայի Թագավորությունում` ՀՀ դեսպանությունում` որպես երկրորդ քարտուղար:

1996-1998թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում` որպես միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ:

1996-ին նրան շնորհվել է առաջին քարտուղարի դիվանագիտական աստիճան:

1998-2001թթ. աշխատել է ԵՄ-ում ՀՀ առաքելությունում` որպես խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար:

2001թ. շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան:

2002-2007թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես արտաքին կապերի վարչության պետ:

2003թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2007թ. մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի  պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2007-2009 թթ. ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2009թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան եւ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար:

Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Տպել էջը