ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպել է հունգարացի դասախոսների հետ

26 մայիսի, 2009

Ս. թ. մայիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպեց Հունգարիայի Սեչենտիի համալսարանի մի խումբ դասախոսների հետ:

Հունգարացի գիտնականների այցելության հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացումներին:

Հյուրերի խնդրանքով փոխնախարար Ղազինյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, տարածաշրջանային հարցեր վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ:
Տպել էջը