Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել էՎրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի հետ

25 մայիսի, 2009

Ս.թ. մայիսի 25-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի հետ, որը գլխավորում է հայ-վրացական սահմանի սահմանազատման բանակցությունները վարելու նպատակով Երեւան ժամանած աշխատանքային խումբը:

Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դրական գնահատեց հայ-վրացական ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը եւ նշեց, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների խորացման համար:

Փոխնախարարները հանգամանալից զրույց ծավալեցին երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, քննարկեցին հայ-վրացական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր:
Տպել էջը