Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեցԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին
21 մայիսի, 2009
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. մայիսի 20-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:

Մինսկի խմբի համանախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Բաքվում ունեցած իր հանդիպումների արդյունքները: Բեռնար Ֆասյեն տեղեկացրեց, որ ի շարունակություն Երեւան եւ Բաքու անցյալ շաբաթ իր կատարած այցելության, համանախագահները մինչեւ այս ամսվա վերջ կայցելեն տարածաշրջան` նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, որը հնարավոր է կայանա Սանկտ-Պետերբուրգում: