Տեղի է ունեցել Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հերթական խորհրդատվությունը

18 մայիսի, 2009

Ս.թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հերթական խորհրդատվությունը` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդաի մասնակցությամբ:

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունները եւ շահագրգիռ է դրանց հետագա զարգացմամբ եւ խորացմամբ:

Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման, նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը կարեւորեց քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
Տպել էջը