Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

15 մայիսի, 2009

Ս. թ. մայիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ս.թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ անդրադարձան արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին:
Տպել էջը