Ինդոնեզիայի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեցիր հավատարմագրերի պատճենը

14 մայիսի, 2009

Ս. թ. մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Կիեւ) Նինինգ Սունինգսիհ Ռոխադիաթին (Mrs. Nining Suningsih Rochadiat) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի նշանակումը նոր թափ կհաղորդի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:



Կարեւորվեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ դրա հետեւանքների նվազեցման շուրջ, ինչպես նաեւ անդրադարձան մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների:

Տեղեկանք: Նինինգ Սունինգսիհ Ռոխադիաթն ավարտել է Պաջաջարանի համալսարանի Սոցիալական քաղաքական գիտությունների ֆակուլտետը: 1974թ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ինդոնեզիայի ԱԳՆ-ում եւ արտերկրում Ինդոնեզիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2002թ. նշանակվել է Կանանց իրավունքների նախարարության Մասնագիտական կազմակերպության գծով ղեկավարի օգնական, իսկ 2005թ.` Հասարակական կազմակերպությունների գծով ղեկավարի օգնական: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Տպել էջը