Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյաննընդունեց Միացյալ Նահանգների Ազգային ռազմական քոլեջի պատվիրակությանը
12 մայիսի, 2009Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց քառօրյա այցով Հայաստանում գտնվող Միացյալ ՆահանգներիԱզգային ռազմական քոլեջի(National War College) պատվիրակությանը, որի կազմում էին բարձրաստիճան զինվորականներ եւ դիվանագետներ:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ նմանօրինակ հանդիպումներն արդյունավետ են երկուստեք: Նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն ու մարտահրավերները` նշելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են առաջնային ուղղություններից մեկը: Արծարծվեց նաեւ հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմաքաղաքական բնագավառում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին: