Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

07 մայիսի, 2009

Ս.թ. մայիսի 6-ին Պրահայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձան մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերաբերյալ:

 

Տպել էջը