ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panarmenian.net» գործակալության հարցին

06 մայիսի, 2009

Հարց. Պարոն Քոչարյան, ադրբեջանական կողմից հայտատարություններ են հնչում ըստ որոնց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում առաջնային տեղ է զբաղեցնում փախստականների հարցը: Արդյո՞ք ճիշտ են այդ պնդումները:

Պատասխան. Նման հայտարարությունները աղավաղում ու հակասում են, թե՛ հիմնախնդրի էությանը, թե՛ բանակցային գործընթացի բովանդակությանը: Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Տպել էջը