ՀՀ արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի պատվիրակությանը
25 ապրիլի, 2009Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբաքի գլխավորությամբ: Պավիրակությանն ուղեկցում էր Կլամարի քույր քաղաք Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ֆրանսիայի մջեւ ձեւավորված ջերմ եւ բարեկամական բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցությունը կարեւոր բաղադրիչ է միջպետական փոխգործակցության զարգացման գործում: