Հռոմի հիշատակի եւ պատմության տանը կազմակերպվել է Հայոց Եղեռնի 94-րդ տարելիցին նվիրված միջոցառում
23 ապրիլի, 2009Ս. թ. ապրիլի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Հռոմի հիշատակի եւ պատմության տանը (Casa della Memoria e della Storia) Հռոմի հայ համայնքի խորհրդի մասնակցությամբ կազմակերպվել է Հայոց Եղեռնի
94-րդ տարելիցին նվիրված "Storie senza Storia: Gli Armeni" («Պատմություններ առանց պատմության. Հայերը») միջոցառումը:
Միջոցառմանը հանդես է եկել իտալացի անվանի հրապարակախոս, գրող, «Լա Ստամպա» թերթի լրագրող Մարկո Տոզատին:
Իտալիայում Հայաստանի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Սամվելյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, անդրադարձել է «Հիշատակի եւ պատմության տան» առաքելությանը. կազմակերպել ձեռնարկներ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների, մասնավորապես 20-րդ դարի պատմության կնճռոտ էջերի վերաբերյալ` առավելագույնը ներդնելով մարդու եւ ժողովուրդների խախտված իրավունքների վերականգնման գործում: