ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
23 ապրիլի, 2009Հարց. - Եվրանյուզ հեռուստաընկերության բազմալեզու ծառայություններից ռուսական ծառայությունը Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ս.թ. ապրիլի 22-ի հայտարարությունը մեկնաբանելիս տեղեկացնում է, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան. - Զարմանալի է, եւ մենք Եվրանյուզի ղեկավարության ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ նման հեղինակավոր հեռուստաընկերությունը ցուցաբերում է նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը, ինչը հակասում է ինչպես Եվրանյուզի որպես չեզոք լուսաբանողի համբավին, այնպես էլ երեկվա հայտարարության բովանդակությանը եւ դրա միջազգային արձագանքներին: