ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հարցին
23 ապրիլի, 2009Հարց. - Կարո՞ղ եք պարզաբանել երեկ երեկոյան տարածված Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարության մեջ «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը:
Պատասխան. - «Ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը դիվանագիտական բառապաշարում ընդունված եւ օգտագործվող հասկացություն է, որը նշանակում է ձեռնարկվելիք քայլերի ծրագիր: