ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

21 ապրիլի, 2009

Ս. թ. ապրիլի 21-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները:

Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները կայցելեն նաեւ Բաքու եւ Ստեփանակերտ:
Տպել էջը