Վաշինգտոնում տեղի է ունեցել Մարգարետ Աճեմյան Օնըրթի«Թակոց դռանը» գրքի շնորհանդեսը
21 ապրիլի, 2009Ս. թ. ապրիլի 15-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը եւ Հայ օգնության ֆոնդը դեսպանությունում կազմակերպել են «Թակոց դռանը» (The Knock at the Door) վերնագրով գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա են եղել Վաշինգտոնի ամերիկյան եվ ամերիկահայ հասարակության ներկայացուցիչներ:
Դեսպան Մարգարյանի ողջույնի խոսքից հետո գրքի հեղինակ տիկին Մարգարետ Աճեմյան Օնըրթը ներկաների համար դրվագներ է ընթերցել, որոնք իր մոր` ցեղասպանություն վերապրողի հուզիչ մտորումներն են եւ կյանքի նկատմամբ նրա մոտեցումները: Հեղինակը հայտնել է, որ շուտով գիրքը լույս կտեսնի նաեւ հայերեն:
Տիկին Մարգարետ Աճեմյան Օնըրթը արժանացել է Նյու Յորքի գրքի 2008 թվականի Լավագույն պատմական հուշի համար մրցանակին: