Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին
17 ապրիլի, 2009Ս.թ. ապրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց նաեւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին եւ մի շարք տարածաշրջանային հարցերի: