Հունգարիայի դեսպանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

08 ապրիլի, 2009

Ս. թ. ապրիլի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է հայ-հունգարական հարաբերությունների զարգացմամբ եւ հույս հայտնեց, որ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների փոխշահավետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

Դեսպան Գաբոր Շագին ընդգծեց, որ Հունգարիան նպատակադրված է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի հետ եւ նշեց, որ լուրջ ներուժ գոյություն ունի առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման համար:

Տեղեկանք : Գաբոր Շագին (Gabor Shagi) ծնվել է 1955թ. Բուդապեշտում: Ավարտել է Բուդապեշտի տնտեսագիտական համալսարանը: 1978 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հունգարիայի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում եւ արտերկրի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2006-2008թթ. եղել է Քենիայում (համատեղության կարգով նաեւ Ուգանդայում ու Եթովպիայում) Հունգարիայի դեսպան: 2008թ. նշանակվել է Վրաստանում Հունգարիայի դեսպան: Տիրապետում է անգլերեն լեզվին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Տպել էջը