ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդատվություններ ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ

03 ապրիլի, 2009

Ս.թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների հերթական խորհրդատվությունները:

Խորհրդատվությունները սկսվեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մասնակցությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու արտաքին գործերի նախարարությունների համագործակցության եւ աշխատանքների համադրման հետ կապված հարցեր:

Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:
Տպել էջը