ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՍԾՏՀգլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին

27 մարտի, 2009

Ս.թ. մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին:

Էդվարդ Նալբանդյանը եւ Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկեցին ՍԾՏՀ օրակարգի եւ կազմակերպությունում Հայաստանի նախագահությանն առնչվող հարցեր:

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀ գործունեությունը եղել է արդյունավետ. անցկացվել են տարբեր մակարդակների մի քանի տասնյակ միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ապրիլի 15-16-ը Երեւանում կայանալիք ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին նաեւ ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության հարցեր:
Տպել էջը