ԱՄՆ պետքարտուղարը ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարարին

25 մարտի, 2009

Ս.թ. մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային:



Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ պետքարտուղարը, ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:

Ուղերձում պետքատուղար Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Մեթյու Բրայզան քննարկեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին առնչվող հարցեր:
Տպել էջը