Նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող արաբ եւ հրեա լրագրողներին
24 մարտի, 2009Ս.թ. մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Միության կողմից հովանավորվող «Լրագրողների ցանց» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած մոտ 30 արաբ եւ հրեա լրագրողների:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ Միջին Արեւելքի երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ դրանց խորացման հեռանկարները:
