ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Երկիր Մեդիա» հեռուստատեսության հարցին

20 մարտի, 2009

Հարց. Ըստ լրատվամիջոցների հաղորդումների, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, իբրեւ թե «Հայաստանը եւ Թուրքիան արդեն քնարկվում են 1915թ. սպանությունները»: Արդյո՞ք համապատասխանում են իրականությանը այդ հրապարակումները:

Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն կարող էր անել, որովհետեւ թուրքական կողմի հետ Հայոց Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի եղել:
Տպել էջը